Երևանում քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում բարձրահարկ շենքից ընկել է և մահացել

Երևանում քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում բարձրահարկ շենքից ընկել է և մահացել

14:26 | 22.10.2018 | Պատահարներ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 12:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևան քաղաքի Ամիրյան և Սարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքերից մեկից շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում ցած է ընկել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Բուզանդի փողոցի թիվ 107 շենքի մոտակայքում հայտնաբերել են մոտ 50 տարեկան անձը չպարզված քաղաքացու դի և սահմանազատել տարածքը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси