Ֆորսմաժորային իրավիճակ չկա, այն արհեստականորեն ստեղծվում է կառավարության կողմից. Բաբուխանյան

Ֆորսմաժորային իրավիճակ չկա, այն արհեստականորեն ստեղծվում է կառավարության կողմից. Բաբուխանյան

13:25 | 22.10.2018 | Քաղաքականություն

Ֆորսմաժորային իրավիճակ չկա, այն արհեստականորեն ստեղծվում է կառավարության կողմից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Նշենք, որ մինչ այդ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ հիմա առաջարկում են արագացված ռեժիմով քննարկել Օրենսգրքի փոփոխությունները, քանի որ երկրում ֆորսմաժորային իրավիճակ է եւ սահմանադրական ճգնաժամ, քանի որ Սահմանադրությունը պահանջում է ունենալ կայուն խորհրդարանական մեծամասնություն, սակայն այդպիսին չկա գործող ԱԺ-ում:

«Հիմա ինձ համար զարմանալի է այն, ինչ Դուք հիմա ասում եք, ինձ համար զարմանալի է, որ Դուք ասում եք ֆորսմաժորային իրավիճակ է, դրա համար փաթեթը պետք է  ընդունվի 24 ժամում, երբ այդպիսի իրավիճակ իրականում չկա, ֆորսմաժորային իրավիճակ արհեստականորեն ստեղծվում  է կառավարության կողմից, արհեսականորեն օրակարգ է դարձվում այն, ինչը մեր ժողովրդի համար հեչ էլ օրակարգային չպիտի լիներ:

Հիմա դու գտնում եք, որ այդ արհեստական օրակարգով ստեղծել իրավիճակ եւ 24 ժամում նման կարեւոր հարց  եւ երկրորդը՝ անգամ եթե Դուք ամեն ինչ իրականացնեք, արդյոք կուսակցությունները հնարավորություն կունենա՞ն նորմալ պատրաստվեն արտահերթ ընտրություններին»,-ընդգծեց Բաբուխանյանը:

Նա նաեւ հարցրեց, թե եթե ընդունվեն այս փոփոխությունները, ապա նոյեմբերի 1-ին սկսելու է այդ օրենքով նախընտրական գործընթաց, յոթ օրում կուսակցությունները կհասցնե՞ն ցուցակներ կազմել, նախապատրաստվել ընտրություններին.«Յոթ օրը բավարա՞ր է նոր ԸՕ-ին հարմարվելու համար, թե՞ ոչ: Ես այս փաթեթում դրական փոփոխություններ եմ տեսնում, բայց բացասական է այն, որ կուսակցություններին հնարավորություն չի տրվում  նախապատրատվել այս ընտրություններին, նման ընտրությունները ժողովրդավարակա՞ն են»,-ասաց Բաբուխանյանը:

Ի պատասխան Արտակ Զեյնալյանն ասաց, որ այն փոփոխությունները, որոնք արվում են, եղած փոփոխությունների ընդամենը պարզեցում են, բարդացում եթե կա, դրանք տեխնիկական են:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси