Հռոմի կենտրոնական փողոցները վերածվել են գետերի

Հռոմի կենտրոնական փողոցները վերածվել են գետերի

11:58 | 22.10.2018 | Պատահարներ

Հռոմի կենտրոնական փողոցներն ու մի քանի մետրոկայարան հեղեղվել են հոկտեմբերի 21-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրևի հետևանքով: Որոշ շրջաններում անձրևն ուղեկցվել է կարկուտով, գրում է korrespondent.net-ը:

Ճանապարհները վերածվել են գետերի: Ջրով է լցվել մի քանի մետրոկայարան, ինչի հետևանքով մետրոն փակվել է նախատեսված ժամից շուտ: Որոշ շրջաններում ջրի մակարդակը հասել է 1,5 մետրի:

Հաղորդվում է, որ օրեր առաջ փոթորիկներ են գրանցվել Սարդինիա և Սիցիլիա կղզիներում: Հոկտեմբերի 21-ին փոթորկալից քամին պատուհասել է Միլանին, ուժեղ անձրևներ են տեղացել Էմիլիա Ռոմանիայում:

Առաջիկա օրերին օդերևութաբանական ծառայությունները նախազգուշացրել են հարավային շրջաններում՝ Կամպանիայում, Ապուլիայում, Բազիլիկատայում, անբարենպաստ եղանակային պայմանների մասին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси