Հնդկաստանում կապիկները հարձակվել են 72-ամյա տղամարդու վրա ու քարկոծելով սպանել նրան

Հնդկաստանում կապիկները հարձակվել են 72-ամյա տղամարդու վրա ու քարկոծելով սպանել նրան

11:55 | 22.10.2018 | Պատահարներ

Հնդկական Տիկրի գյուղում կապիկների խումբը հարձակվել է 72-ամյա բնակչի վրա ու քարկոծելով սպանել նրան, գրում է timesofindia.indiatimes.com-ը՝ մանրամասնելով, որ կենդանիները տղամարդու ուղղությամբ աղյուսներ են նետել:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղամարդը գնացել էր փայտ հավաքելու: Կապիկները, տեսնելով տղամարդուն, մոտակա փլված շենքից աղյուսներ են հավաքել ու, բարձրանալով ծառի կատարին, քարերը նետել գյուղացու վրա:

Հայտնի է, որ կենդանիները տղամարդու վրա քսանից ավելի աղյուս են նետել՝ վնասվածքներ հասցնելով գլխի, կրծքավանդակի, ոտքերի հատվածներում: Ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում:

Հատկանշական է, որ մահացածի բարեկամները դիմել են ոստիկանություն՝ պահանջելով գործ հարուցել կապիկների դեմ ու նրանց պատասխանատվության ենթարկել: Սակայն ոստիկանությունը հրաժարվել է՝ ասելով, որ եթե նման բան անի, ծիծաղի առարկա կդառնա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси