Սահմանին մեր մեքենաները գերի են մնացել. «Ղեկը աջ» նախաձեռնության բողոքի ակցիան ԱԺ–ի մոտ

Սահմանին մեր մեքենաները գերի են մնացել. «Ղեկը աջ» նախաձեռնության բողոքի ակցիան ԱԺ–ի մոտ

11:46 | 22.10.2018 | Քաղաքականություն

«Ղեկը աջ» նախաձեռնությունն այս պահին բողոքի ակցիա է անցկացնում Ազգային ժողովի հետեւի մուտքի մոտ: Վարորդները պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը։

Բողոքի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին հայ–վրացական սահմանին կուտակված մեքենաների թիվը 200-ից ավելի է, Վրաստանում 1000-ից ավելի մեքենա  կա, մոտ 1000 մեքենա էլ ճանապարհին է։

«Սահմանին մեր մեքենաները գերի են մնացել: Փորձում ենք գտնել տարբերակ՝ մեր մեքենաները վերադարձնելու։ Բոլորին ենք դիմում, ով այս հարցով կարող է օգնել մեզ: ԱԺ նիստ է լինելու այսօր, պատգամավորներն են գալու, նաև վարչապետն է մասնակցելու, դրա համար այստեղ ենք կազմակերպում ակցիան, որ փորձենք պատասխան ստանալ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ 2018 թ. հունվարի 18-ին կառավարության որոշմամբ արգելվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը:

Ակցիայի մասնակիցներին է մոտեցել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, նա լսեց ակցիայի մասնակիցների բողոքը, ովքեր  ասացին, որ հարցը միայն սահմանին գտնվող մեքենաները չեն եւ իրենք ուզում են՝ հարցին հիմնովին լուծում տրվի։

«Օրենքը հիմա արգելում է ներկրել աջ ղեկով մեքենաներ, ժողովուրդ ջան, ես դա ձեզ հստակ ասում եմ, օրենսդիր մարմինը պետք է նոր օրենք ընդունի, կամ փոփոխություններ կատարի օրենքում, բայց Կառավարությունը հիմա ոչինչ չի կարող անել»,– ասաց նախարարի պաշտոնակատարը։

Նախարար Արշակյանը նշեց, որ նախարարությունը միակ պատասխանատուն չէ, այս հարցով կարող են դիմել նաեւ մաքսային, հարկային եւ այլ մարմիններին։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси