Սաուդյան Արաբիայի թագավորը ցավակցել է Հաշքաջիի ընտանիքին

Սաուդյան Արաբիայի թագավորը ցավակցել է Հաշքաջիի ընտանիքին

11:32 | 22.10.2018 | Քաղաքականություն

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը եւ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը հեռախոսով ցավակցություն են հայտնել ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի ընտանիքին, հայտնում է SPA գործակալությունը:

Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները շաբաթ գիշերը տարածել են երկրի գլխավոր դատախազի հաղորդագրությունն այն մասին, որ նախնական տեղեկություններով՝ Հաշքաջին մահացած է, եւ նրա մահվանն է հանգեցրել հյուպատոսարանի աշխատակիցների հետ անսպասելի վեճը: Այս գործով ձերբակալված է 18 մարդ, որոնց հարցաքննում են, սաուդյան իշխանությունները ձգտում են ճշմարտությունը պարզելուն եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն:

Հեռուստաալիքը հայտնում է, որ գահաժառանգ արքայազնը եւ թագավորը մահացածի որդի Սալահի հետ հեռախոսային զրույցում նրան եւ ընտանիքի բոլոր անդամներին ցավակցել են Հաշքաջիի մահվան կապակցությամբ:

Սալահն, իր հերթին, նրանց շնորհակալություն է հայտնել ցավակցության եւ մխիթարանքի խոսքերի համար:

Սաուդցի լրագրող Հաշքաջին Washington Post-ի մեկնաբանն էր եւ 2017 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում: Նա սաուդյան իշխանություններին քննադատում էր Մոհամմեդ բեն Սալմանի գահաժառանգ արքայազն նշանակվելուց հետո:

Հիշեցնենք, որ Washington post-ի լրագրող Ջամալ Հաշքաջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո, որտեղ այցելել էր երկրորդ անգամ Թուրքիայի քաղաքացու հետ ամուսնանալու նպատակով փաստաթղթեր ստանալու: Նրա հետ միասին հյուպատոսարան էր եկել հարսնացուն, բայց նրան թույլ չէին տվել շենք մտնել: նա 5 ժամ սպասելուց հետո դիմել էր ոստիկանություն, երբ հյուպատոսարանի աշխատակիցներն ասել էին, թե Հաշքաջին իբր հեռացել է:

Ավելի քան 2 շաբաթ սաուդյան դիվանագիտական առաքելության ղեկավարությունը պնդում էր, որ լրագրողը հյուպատոսարանից հեռացել է, իսկ Հաշքաջիի անհետանալուց մեկ օր հետո Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը «Բլումբերգ» գործակալության հետ հարցազրույցում համոզմունք էր հայտնել, որ լրագրողը հյուպատոսարանը ողջ է լքել եւ թագավորության տարածքում չէ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси