Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը

Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը

11:27 | 22.10.2018 | Քաղաքականություն

Երեւանում ընթանում է «Եվրասիական շաբաթ» Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործնական միջոցառումը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 24-ը: ։

Համաժողովը մի հարթակի վրա կգումարի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ-պետությունների եւ Միության գործընկեր-երկրների կառավարությունների ոլորտային փոխնախագահներին եւ նախարարներին, պետական կորպորացիաների եւ առաջատար բիզնեսի ղեկավարներին:

«Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում կանցկացվեն ինտերակտիվ հարցումներ, շնորհանդեսներ, գործնական բանակցություններ, կրթական նստաշրջաններ եւ գործարարների համար բիզնես-դասընթացներ:

Համաժողովի կարեւոր իրադարձությունը կլինի ԵՏՄ-ի արտահանման եւ կոոպերացիոն ներուժի ցուցահանդեսը, որը կանցկացվի համաժողովի հարթակում վերջինիս անցկացման ողջ ժամանակահատվածում:

Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 120 ընկերություն հետեւյալ ոլորտներից՝ գյուղատնտեսություն, թեթեւ արդյունաբերություն, ճշգրիտ ճարտարագիտություն եւ ՏՏ-տեխնոլոգիաներ, նորարարական շինանյութեր, ոսկերչական  արդյունաբերություն, դեղագործություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси