Սաուդացի ընդդիմադիր լրագրողին խեղդամահ են արել խուճապի նոպայի ժամանակ

Սաուդացի ընդդիմադիր լրագրողին խեղդամահ են արել խուճապի նոպայի ժամանակ

11:15 | 22.10.2018 | Հասարակություն

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիին խեղդամահ են արել խուճապի նոպայի ժամանակ: Այդ մասին գրում է Reuters-ը՝ սաուդյան կառավարությունում բարձրաստիճան աղբյուրի հղումով:

Գործակալության տվյալների համաձայն՝ սկզբնապես նախատեսված չի եղել սպանել լրագրողին: Թագավորությունը Թուրքիա է ուղարկել 15 մարդու, որոնք պետք է Խաշուկջիին համոզեին տուն վերադառնալ: Հանդիպման ժամանակ նրանք սկսել են սպառնալ նրան, խոստացել առևանգել: Լրագրողը դիմադրություն է ցույց տվել, օգնություն կանչել, ինչից թիմը սկսել է խուճապի մատնվել: Խաշուկջիին փորձել են լռեցնել, սակայն փորձը ողբերգությամբ է ավարտվել:

Սխալը թաքցնելու համար մարդասպանները նրա մարմինը փաթաթել են գորգի մեջ, դուրս բերել շենքից հյուպատոսական մեքենայով և փոխանցել «տեղացի համախոհի»՝ Ստամբուլի բնակչի:

Հանցագործության մասնակիցներից մեկը հյուպատոսարանից դուրս է եկել լրագրողի հագուստով, որպեսզի տեսահսկման համակարգի տեսախցիկները ֆիքսեն՝ ինչպես է լրագրողը լքում շենքը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշուկջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ The Washington Post-ի սաուդացի թղթակցի հետ պատահածի համար մեղավորներին սպասվում են «շատ ծանր» հետևանքներ: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси