Դիլիջանի թունելում. բախվել են Skania-ն, «ՎԱԶ 2106»-ն ու փայտով բարձված «ԳԱԶել»-ը.երթեւեկությունը թունելում դադարեցվել է

Դիլիջանի թունելում. բախվել են Skania-ն, «ՎԱԶ 2106»-ն ու փայտով բարձված «ԳԱԶել»-ը.երթեւեկությունը թունելում դադարեցվել է

11:10 | 22.10.2018 | Պատահարներ

Երեւան-Իջեւան ավտոճանապարհի Դիլիջանի թունելում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունենցել. ժամը 07։40-ի սահմաններում բախվել են Skania մակնիշի 35 VG 960 համարանիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի 32 ԼՕ 635 համարանիշի եւ բեռնատար «ԳԱԶել» մակնիշի 35 CT 679 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Աղբյուրը հայտնում է, որ բեռնատար «ԳԱԶել»-ը բարձված է եղել փայտով։ Իսկ վթարի արդյունքում թունելում երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси