Անկախ Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետը. Էջմիածնում հաղթել է ՔՊ-ական Դիանա Գասպարյանը

Անկախ Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետը. Էջմիածնում հաղթել է ՔՊ-ական Դիանա Գասպարյանը

10:31 | 22.10.2018 | Քաղաքականություն

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Դիանա Գասպարյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետը ստացել է 8076 ձայն: Երկրորդ տեղում Սուրեն Մուրադյանն է՝ 3699 ձայնով:

Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններում մասնակցել է 12 թեկնածու:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси