Ընտրություններն ավարտվեցին. որ համայնքն էր ամենաակտիվը

Ընտրություններն ավարտվեցին. որ համայնքն էր ամենաակտիվը

20:12 | 21.10.2018 | Քաղաքականություն

ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին: Ինչպես հայտնի է`այսօր տեղի ունեցան հերթական և արտահերթ ընտրություններ մի շարք համայնքներում, այդ թվում համայնքի ղեկավարի ընտրություններ: Մասնավորապես, քաղաքապետ էին ընտրում Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին, Սյունիքի մարզի Կապան և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում: ժամը 17-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 76.707 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 35.23 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ժամը 17։00-ի դրությամբ քաղաքների մեջ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 16.255 մասնակից, իսկ ամենապասիվը՝ Արմավիրում՝ 7583։ Հրազդանում և Էջմիածնում մասնակցել են 13.163 և 12148 ընտրող համապատասխանաբար: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси