Սաուդյան Արաբիան կարող է լրագրող Խաշկջիի սպանությունը բարդել իրենց գեներալներից մեկի վրա. New York Times

Սաուդյան Արաբիան կարող է լրագրող Խաշկջիի սպանությունը բարդել իրենց գեներալներից մեկի վրա. New York Times

21:10 | 19.10.2018 | Հասարակություն

Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատրաստվում են Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած ընդդիմադիր սաուդացի լրագրող Ջամալ Խաշկջիի հետ պատահածում որպես մեղավոր ներկայացնել սաուդացի գեներալ Ահմեդ ալ Ասիրիին, գրում է New York Times-ը: 

Նշվում է, որ սաուդյան կողմն ԱՄՆ-ին է փոխանցել հենց նրա անունը՝ պնդելով, որ լրագրողը սպանվել է հենց գեներալ Ասիրիի՝ իր լիազորությունները չարաշահելու և ստացված հրամանը սխալ կատարելու պատճառով: 

Ենթադրվում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները միջադեպը ցանկանում են ներկայացնել որպես գեներալի անձնական սխալի հետևանք՝ պնդելով, որ իրականում նրան հանձնարարված է եղել միայն հարցաքննել Խաշկջիին, մինչդեռ Ասիրին սխալ է հասկացել բանավոր տրված հրամանն ու սպանել լրագրողին:

Նշվում է նաև, որ գեներալ Ասիրին հայտնի է որպես Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի մերձավորներից մեկը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси