Չենք խոչընդոտելու երկրի կայուն զարգացմանը. Վենետիկի հանձնաժողով

Չենք խոչընդոտելու երկրի կայուն զարգացմանը. Վենետիկի հանձնաժողով

20:40 | 19.10.2018 | Քաղաքականություն

Վենետիկի հանձնաժողովը, վերահաստատելով Լավագույն պրակտիկայի իր ուղեցույցում ամրագրված առնվազն 1 տարի առաջ ընտրական օրենսգրքի փոփոխություններ անցկացնելու մասին երաշխավորությունները, այդուհանդերձ, արձանագրել է, որ Հայաստանում ստեղծվել է առանձնահատուկ իրավիճակ, և նման պայմաններում, եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին:

Այս մասին ասվում է կառավարության պաշտոնական կայքում հայտնված մամուլի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Կառավարությանն առնընթեր ԸՕ մշակումները պատրաստած հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, ով ժամեր առաջ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի ու ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հետ մասնակցելով Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նիստին նշել էր, որ շուտով լավ լուրեր կլինեն Վենետիկի հանձնաժողովից, ինչից հետո ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր. «Երբե’ք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում՝ նրա նախագահի բառերը։

Հ.Գ. Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ չի լինելու։ Մանրամասները՝ ավելի ուշ»:

Նշենք, որ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում և դրանից առաջ՝ 1-ին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի ելույթում սոսկ նշվում է, որ ԵԽ Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ով Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում ելությով՝ հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ընթացքը և օրենսգրքի առաջարկվող հիմնական փոփոխությունները, կիսվել Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների վերաբերյալ տեղեկատվությամբ, հանձնաժողովին է տեղեկացրել վարչապետի հրաժարականի մասին:


Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси