Շանթ Հարությունյանն ինչպե՞ս է անհարմար վիճակի մեջ դրել Նիկոլ Փաշինյանին

Շանթ Հարությունյանն ինչպե՞ս է անհարմար վիճակի մեջ դրել Նիկոլ Փաշինյանին

20:33 | 19.10.2018 | Քաղաքականություն

2013 թվականին Շանթ Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել, նույնիսկ դիմել է ՀՔԾ. «Ես անհարմար վիճակում էի այն ժամանակ, երբ հայտարարություն արեցի՝ հիմնվելով Շանթ Հարությունյանի խոսքերի վրա եւ հետագայում Շանթ Հարությունյանը հրաժարվեց բացատրություն տալ եւ մարդիկ սկսեցին ինձ մեղադրել, թե ես սուտ եմ ասում»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19–ին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝  Կապան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում՝ անդրադառնալով կարծիքներին, որ Շանթ Հարությունյանի խոսքով՝ իր հանդեպ բռնություն կիրառած Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելով՝ վարչապետի պաշտոնակատարը անհարմար վիճակ է ստեղծել։

«Այո, անհարմար վիճակ էր եւ մինչեւ հիմա անհարմար վիճակ է, որովհետեւ Շանթ Հարությունյանը մինչեւ հիմա չի հաստատել, որ ես դա իր խոսքերից եմ ասել եւ չի տվել ցուցմունք եւ բացատրություն, բայց ես հիմա միջնորդել եմ, որ իրավապահ մարմինները նորից քննեն այդ գործը։ Եւ Հունան Պողոսյանի պատասխանատվությունը կլինի նոր Հայաստանի առաջ այդ քննության ժամանակ ամբողջ ճշմարտությունը պատմել, ինչ որ եղել է»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ չգիտի, թե ինչ է եղել, բայց որպես ՀՀ վարչապետ հարց է տվել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին այդ միջադեպի մասին եւ ստացել պատասխան. «Ես չեմ ասի՝ ինչ պատասխան, որովհետեւ կոռեկտ չեմ համարում։ Կարող եմ ասել, որ այդ պատասխանը ինձ բավարարել է։ Մնացածը թող քննություն լինի, պարզի, որովհետեւ ՀՀ–ում բոլորը, այդ թվում այս հարթակին կանգնած բոլորը, հավասար են օրենքի առաջ, Հայաստանում չկան եւ չեն լինելու արտոնյալներ»։

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 6–ին այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այցելել էր ձերբակալվածների պահման վայրում գտնվող Շանթ Հարությունյանին, ով տեղեկացրել էր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իր նկատմամբ կիրառած բռնության մասին։

Ըստ Շանթ Հարությունյանի՝ ոստիկանության Կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրել անձամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը։

«Պատմել են, որ Վլադիմիր Գասպարյանը ապտակներ է հասցրել իրենց՝ ուղղորդված հայհոյանքներով։ Իմ ստացած տեղեկությունների համաձայն՝ առավել լկտի հայհոյանքներով հանդես է եկել Հունան Պողոսյանը։ Այդ նույն տեսարանը, ըստ էության, ներկայացրին եւ Շանթ Հարությունյանը, եւ Վարդան Վարդանյանը»,- ասել էր Փաշինյանը։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը կալանավորվել է 2013թ. նոյեմբերի 8-ին` նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` 2014թ. հոկտեմբերի 17-ի դատավճռով` Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

2015թ. սեպտեմբերին Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, ներպետական ատյաններում արդարադատության հասնելու հնարավորությունները սպառելով, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси