ԱՄՆ հատուկ ծառայությունները քիչ հավանական են համարում, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգը կապ չունի լրագրողի մահվան հետ

ԱՄՆ հատուկ ծառայությունները քիչ հավանական են համարում, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգը կապ չունի լրագրողի մահվան հետ

19:00 | 19.10.2018 | Քաղաքականություն

Սաուդյան լրագրող Ջամալ Հաշաքջիի սպանությունը քննող ԱՄՆ հատուկ ծառայությունները քիչ հավանական են համարում, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամեդ բին Սալմանը ոչ մի կերպ կապ չունի լրագրողի մահվան հետ, սակայն նրանք ապացույցներ չունեն, որ նա է հրամայել Հաշաքջիի սպանությունը, հայտնել է NBC News–ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին։

ԱՄՆ հատուկ ծառայությունները փորձում են պարզել, թե  արդյոք սպանությունը նախօրոք պլանավորված եղել է կամ հարցաքննության արդյունք է դարձել։  

ԱՄՆ նախագահ Թրամփն ու պետքարտուղար Պոմպեոն նշում են, որ սպասում են սաուդյան եւ թուրք քննիչների համատեղ հետաքննության արդյունքներին։ Չնայած ներկայումս ԱՄՆ–ն չունի հստակ ապացույցներ, սակայն պաշտոնյաները նշում են, որ կան լուրջ անուղղակի հանգամանքներ, որոնք կապում են սպանությունը գահաժառանգի հետ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси