ԱՄՆ ՌԾՈՒ ուղղաթիռը բախվել է «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի թռիչքային տախտակամածին

ԱՄՆ ՌԾՈՒ ուղղաթիռը բախվել է «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի թռիչքային տախտակամածին

18:42 | 19.10.2018 | Պատահարներ

ԱՄՆ ՌԾՈՒ ուղղաթիռը բախվել է «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի թռիչքային տախտակամածին, այս մասին փոխանցում է AP-ն: Պատահարի հետեւանքով մի քանի նավաստիներ են տուժել:

Հաղորդվում է, որ MH-60 Seahawk ուղղաթիռը վթարի է ենթարկվել օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Տուժած բոլոր նավաստիների վիճակը կայուն է, նրանց վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն: Տուժածների ճշգրիտ թիվը չի նշվում:

Չնայած պատահարին, ավիակիրը շարունակում է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ապահովման իր առաքելության կատարումը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси