Պուտինը և Միրզիյոեւը տվել են Ուզբեկստանում առաջին ատոմակայանի շինարարության մեկնարկը     Сохранить

Պուտինը և Միրզիյոեւը տվել են Ուզբեկստանում առաջին ատոմակայանի շինարարության մեկնարկը Сохранить

18:06 | 19.10.2018 | Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը տվել են հանրապետությունում ռուսական դիզայնով առաջին ատոմային Էլեկտրակայանի շինարարության մեկնարկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկու երկրների ղեկավարները տեսակապով ապագա ատոմակայանի կառուցման հարթակի հետ արարողությանը մասնակցել են «ՈւզԷքսպոկենտրոնից», որտեղ ընթանում Է միջտարածաշրջանային համագործակցության ռուս-ուզբեկական համաժողովը: Միջջոցառումը տեղի Է ունեցել Ուզբեկստան ՌԴ նախագահի պետական այցի շրջանակներում:

Ինչպես ավելի վաղ հայտնվել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Ուզբեկստանում ատոմակայանի շինարարության արժեքը գնահատվում Է մոտավորապես 11 մլրդ դոլար: Առաջին Էներգաբլոկը ենթադրաբար կգործարկվի 2028 թվականին: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Ռուսաստանը եւ Ուզբեկստանը 27 մլրդ դոլար գումարի համաձայնագրեր են ստորագրել երկու երկրների՝ Տաշքենդում ընթացող միջռեգիոնալ համաժողովում:

«Միջտարածաշրջանային համագործակցության ռուս-ուզբեկական առաջին համաժողովի շրջանակներում ստորագրված են շուրջ 800 առեւտրաներդրումային համաձայնագրեր ու հուշագրեր՝ մոտավորապես 27 մլրդ դոլար ընդհանուր գումարի»,- ասված Է Ուզբեկստանի Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում նաեւ նշել են, որ պայմանավորվածություն Է ձեռք բերվել 79 ուզբեկա-ռուսական համատեղ ձեռնարկությունների, 23 առեւտրական տների բացման եւ Ուզբեկստանում 20 մեծածախ-բաշխիչ կենտրոնների ստեղծման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси