38-ամյա Վարուժանը պահը չէր կորցրել. «թռցրրել էր» դեղատան դրամարկղի մոտ դրված հեռախոսը

38-ամյա Վարուժանը պահը չէր կորցրել. «թռցրրել էր» դեղատան դրամարկղի մոտ դրված հեռախոսը

17:23 | 19.10.2018 | Պատահարներ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ Քաջազնունու փողոցի 8 շենքի թիվ 1/1 հասցեում գործող դեղատանը իր քրոջ` 42-ամյա Արմինե Ե.-ի բջջային հեռախոսը գողացել են:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Արմինե Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, անհայտ անձը օգտվելով իր անուշադրությունից, գողացել է դեղատան դրամարկղի մոտ դրված «Սամսունգ Ջ-5» տեսակի բջջային հեռախոսը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 38-ամյա Վարուժան Հ.-ն, որը նույն օրը, ժամը 19.10-ին, Քաջազնունու փողոցի թիվ 9 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси