Խորհրդարանում հայտնվելու համար չորրորդ ուժը պետք է ստանա ձայների գոնե 2 տոկոսը

Խորհրդարանում հայտնվելու համար չորրորդ ուժը պետք է ստանա ձայների գոնե 2 տոկոսը

17:18 | 19.10.2018 | Քաղաքականություն

Խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքում չորրորդ քաղաքական ուժը կկարողանա խորհրդարանում հայտնվել՝ հաղթահարելով միայն 2 տոկոսի շեմը: Այս մասին հոկտեմբերի 19-ին ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ընտրությունների մասին օրենսդրության բարեփոխումների մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Ընդ որում՝ նա նշեց, որ այս առաջարկը ստացվել է «Ծառուկյան» դաշինք խմբակցությունից եւ ստացել կառավարության հավանությունը:

Նա նաեւ անդրադարձավ խորհրդարանական մեծամասնության գործունեության կարգավորման հարցին եւ նշեց, որ կգործի նաեւ բոնուսների համակարգը: «Ազգային ժողովում անպայման պետք է լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն, իսկ քաղաքական փոքրամասնությունը չի կարող 1/3-ից փոքր լինել: Այս սկզբունքն անփոփոխ ենք թողել»,- եզրափակեց Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը օրինագծերի փաթեթին դրական եզրակացություն է տվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси