ZAZ-ը համաշխարհային շրջագայության կմեկնի, այն կսկսվի Ռուսաստանից

ZAZ-ը համաշխարհային շրջագայության կմեկնի, այն կսկսվի Ռուսաստանից

17:06 | 19.10.2018 | Մշակույթ

Ֆրանսիացի երգչուհի ZAZ-ը (իրական անունը՝ Իզաբել Ժեֆրուա) իր նոր՝ Effet Miroir ալբոմին աջակցելու համար համաշխարհային շրջագայության կմեկնի, այն կսկսվի Ռուսաստանից, գրում է lenta.ru-ն:

2019 թվականի փետրվարի 4-ին երգչուհին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգում («Օկտյաբրսկիյ»), փետրվարի 6-ին՝ Մոսկվայում (Crocus City Hall):

Effet Miroir ալբոմը ձայնագրվել է Փարիզում, Բրյուսելում և Մոնրեալում: Այն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 16-ին:

Հիշեցնենք, որ վերջերս երգչուհին համերգ է տվել Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси