Փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայացվել է ՍԴ դատավորի թեկնածու

Փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայացվել է ՍԴ դատավորի թեկնածու

17:01 | 19.10.2018 | Քաղաքականություն

Փաստաբան Վահե Գրիգորյանը  նախագահի  կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ներկայացվել:

Այս առնջութայմբ Ազգային ժողովի նախագահի հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի,  213-րդ հոդվածի եւ  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`  Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվող  Ազգային ժողովի հերթական նիստերում»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси