Ինչու է ԸՕ-ից առաջարկվում հանել դրույթը, որ տեսանկահարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով. Գ. Կոստանյան

Ինչու է ԸՕ-ից առաջարկվում հանել դրույթը, որ տեսանկահարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով. Գ. Կոստանյան

16:05 | 19.10.2018 | Քաղաքականություն

«Ի՞նչ հիմնավորմամբ է Ընտրական օրենսգրքի նախագծում առաջարկվում դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններին չկիրառել տեսանկարահանող սարքավորումները։ Ասինքն՝ քվեատուփը, տեղամասային կենտրոնը և դրա մուտքը»: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումների ժամանակ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին հարցրեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ շարունակելով.

«Տեսանկարահանող սարքերը, իմ խորին համոզմամբ, կարևոր նշանակություն ունեցան հետևյալ տեսակետից: Երբ ընտրական գործընթացը կամ ընտրական ցանկացած փուլ տեսանկարահանվում է, հարգելի գործընկերներ, դա իր մեջ ունի ինչպես կանխարգելիչ բնույթ, որ կարող է կանխարգելել ընտրական խախտումները, այնպես էլ միաժամանակ ունի ապացուցողական նշանակություն:

Այսինքն՝ ցանկացած ոք, ով կուզենա հաստատված համարել կամ հերքել այս կամ այն փաստի առկայույթյունը, տեսանակարահանումը դիտվում է որպես օբյեկտիվ ապացույց այս կամ այն փաստի հերքման կամ հաստատման համար»:

Գևորգ Կոստանյանը նաև հարցնում է՝ բայց չէ՞ որ տեսանկարահանումը պայքարում էր կուտակումների դեմ, որը Գևորգ Կոստանյանի հիշեցմամբ՝ միջազգային դիտորդների զեկույցներում նշվող հիմնական թերությունների շարքում էր:

Այսինքն, ըստ Գևորգ Կոստանյանի, մշտադիտարկման մի կայուն գործիք այս ԸՕ նախագծով դուրս է եկել:

Նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը հարցնում է՝ եթե Հայաստանում այլևս նման երաշխիքների կարիք չկա, գործող օրենսգրքում կան բազում այլ երաշխիքներ:

«Դե, եկեք դրանք էլ հանենք»,- առաջարկեց Գևորգ Կոստանյանը:

Նրա հարցին արձագանքած ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նկատեց, որ տեսախցիկի ֆիքսված լինելու մասով Գևորգ Կոստանյանի առաջարկը, դիտարկումը, նկատողությունն ընդունելի է:

Ինչ վերաբերում է 50 կամ 10 մետր շառավղով տեսանկարահանման մասին Կոստանյանի առաջարկին, ապա Արդարադատության նախարարը նշեց, որ այդ նորմը տեխնիկապես անիրագործելի է, ինչպես և անիրագործելի է եղել նախորդ ընտրությունների ժամանակ՝ 2017-ին, դրան հաջորդող ընտրություններին:

Միգուցե դա հնարավոր լինի անել դրոնների միջոցով, բայց ըստ Զեյնալյանի, այս պահին դրա հնարավորությունը չկա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси