Թող ինձ մի 100.000 թոշակ տան, իմ խարաբում վեր ընկնեմ՝ մի կտոր հաց ուտեմ. Սյունեցի կնոջ բոցաշունչ ելույթը՝ Փաշինյանի մոտ

Թող ինձ մի 100.000 թոշակ տան, իմ խարաբում վեր ընկնեմ՝ մի կտոր հաց ուտեմ. Սյունեցի կնոջ բոցաշունչ ելույթը՝ Փաշինյանի մոտ

15:50 | 19.10.2018 | Քաղաքականություն

Սյունիքի մարզի Սյունիք գյուղում այսօր կայացած հանրահավաքի ժամանակ, սյունեցի կանանցից մեկը բոցաշունչ ելույթ ունեցավ՝ դժգոհելով ճանապարհների, տրանսպորտի և աշխատատեղերի խնդրից։

Դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, բնակչուհին ասաց.

«Խնդում ենք ձեզ՝  ճանապարհի հարցը լուծեք. 7 համար ա, 5, թե 10՝ դրեք՝ մի հատ ավտոբուս աշխատի. էս երեխաները մեղք են, էս դպրոցի դասատուները մեղք են, որ պիտի 50-70 դրամ տան, ամեն մեկը 150 դրամ է տալիս։  Խնդրում եմ, պարո՛ն Փաշինյան, էս ճանապարհների հարցը լուծեք։ Մեր Ղափանի բնակչությունը մեղք ա,  ամեն անգամ գնալ–գալով՝ կիսամարդ են դառնում։ Դու երևի Երևանից ես եկել մեքենայով՝ տեսել ես, թե ինչ դժվարություններով գալիս–գնում են։ Դե մեր Աղվանու մասին էլ խոսք չկա, ընդեղ վաապշե ճանապարհ չկա»,–հայտարարեց նա և Սյունիքի նորանշանակ մարզպետին հորդորեց զբաղվել Աղվանի գյուղի ճանապարհների բարեկարգման հարցով։

Բնակչուհին դժգոհեց ցածր թոշակից և մարզում աշխատատեղերի բացակայությունից։

«Ես 36.000 դրամ թոշակ եմ ստանում, երկու անգամ օպերացու տակ եմ ընկել, նպաստ են տալիս, ասում են, որ դու գնում ես տղաներիդ մոտ՝ Մոսկվա, քո նպաստը քեզ չի հասնում, բայց ինչի՞, դե թող ինձ մի 100.000 թոշակ տան՝ ոչ տղաներիս մոտ գնամ, ոչ էլ Երևան գնամ, ոչ էլ Մոսկվա. իմ խարաբում վեր ընկնեմ՝ մի կտոր հաց ուտեմ։ Խնդում եմ մեզ օգնեք, աշխատանքի տեղ տաք, որ ժողովուրդն ապրի, մեղք են դռնեդուռ չընկնեն։

Կինը պատմեց, որ իր երկու որդիները ժամանակին  ապրել ու աշխատել են Կապանում, սակայն աշխատատեղերի բացակայության պատճառով ստիպված գնացել են Ռուսաստան.

«Իմ երկու տղաները Մոսկվայում են,  էդ Մոսկվան էլ հիմա խարաբ ա դառել էդ անտերը, չենք իմանում էլ որտեղ գնան՝ աշխատեն»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց կնոջը՝ բոցաշունչ ելույթի համար և նկատեց, որ ինքն էլ է մտահոգված աշխատատեղերի խնդրով։

«Աշխատատեղի հետ կապված ասեմ, որ սովետի ժամանակ էր, որ կառավարությունը փողը դնում էր, ինքը արտադրում էր, առնում–ծախում, հիմա դարը փոխվել է, մենք երկրում օրինականություն պետք է հաստատենք, որ նորդրողները գան, գործարան բացեն՝աշխատեն»,–ասաց վարչապետը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси