Լրատվամիջոցը սաուդցի լրագրողի սպանության դաժան մանրամասներ է հայտնել

Լրատվամիջոցը սաուդցի լրագրողի սպանության դաժան մանրամասներ է հայտնել

15:39 | 19.10.2018 | Հասարակություն

Համաշխարհային մամուլը շարունակում է սաուդցի լրագրող Ջամալ Հաշաքջիի սպանության դաժան մանրամասներ հայտնել։

New York Times–ի տվյալներով, որը վկայակոչում է բարձրաստիճան թուրք պաշտոնյային, սպանությունն իրականացնող  թիմի մեջ բժիշկ է եղել։ Այն բանից հետո, երբ լրագրողը սպանվել է, սկսել են նրան գլխատել եւ անդամահատել մարմինը, նա առաջարկել է երաժշտություն լսել լարվածությունը թուլացնելու համար։ Թուրք պաշտոնյան բացահայտել է աուդիոձայնագրության բովանդակությունը, որը, ենթադրվում է, արվել է սպանության պահին։

Պաշտոնյայի խոսքով՝ Հաշաքջին սպանվել է դեսպանություն մտնելուց մի քանի րոպե անց։ Դա իրականացրել է 15 մարդուց բաղկացած թիմը, որոնց մեծ մասը որոշակի դեր է խաղում Սաուդյան Արաբիայի կառավարությունում կամ անվտանգության ծառայությունում։ Այն բանից հետո, երբ լրագրողին գլխատել եւ անդամահատել են, մարդասպանները 2 ժամվա ընթացքում լքել են Թուրքիայի տարածքը։

Համաձայն թուրքական կառավարամետ մամուլի՝ հյուպատոսություն ժամանելուն պես Հաշաքջիին տարել են հյուպատոս Մուհամեդ ալ Օտայբիի աշխատասենյակ, որտեղ սաուդյան գործակալները նրան ծեծել և կտտանքների են ենթարկել։ Նշվում է, որ կտրել են նրա մատները։

Անհայտ է մնում, թե թուրք պաշտոնյաներին ինչպես է հաջողվել ստանալ աուդիոձայնագրությունը, որը ենթադրաբար արել է սպանված լրագրողը։  Times–ը նշում է, որ ձայնագրությունը, հնարավոր է արվել է գաղտնալսման միջոցով, ինչը հազիվ թե Թուրքիայի կառավարությունը խոստովանի։  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси