«Ալյանս» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով

«Ալյանս» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով

11:24 | 19.10.2018 | Քաղաքականություն

«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ։ Ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Ցուցակում ներկայացված են լինելու մի շարք բացառիկ քաղաքական ու պետական գործիչներ, տնտեսագետներ, գիտության ու մշակույթի վառ ներկայացուցիչներ։ Այն կներկայացվի նախընտրական արշավի սկզբում: 

«Ալյանսը» միշտ պայքարել է ՀՀԿ֊ական մենիշխանության դեմ, եղել է առանց շեղումների ընդդիմադիր, հիմա սատարում է հեղափոխական իշխանությանը և, ըստ օրենքի պահանջի, ձևավորելու է այն չորս խմբակցություններից մեկը, որը, ներդնելով ինտելեկտ ու փորձառություն, միասնաբար աշխատելու է Հայրենիքի զարգացման համար։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси