Ներդրողները ցանկանում են Ցուկերբերգին զրկել ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից

Ներդրողները ցանկանում են Ցուկերբերգին զրկել ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից

19:09 | 18.10.2018 | Facebook

Facebook ընկերության բաժնետեր մի քանի ամերիկյան ներդրումային ֆոնդեր համամիտ են կազմակերպության գործունեությունում ներդրում ունեցող այլ անդամների առաջարկի հետ՝ Facebook Inc. –ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին պաշտոնանկ անելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդել է Ռուսական РБК ամսագրը՝ հղում կատարելով Ամերիկյան The Wall Street Journal (WSJ)-ին։

Հուլիսին այս առաջարկով ներկայացել է Facebook Inc.–ի բաժնետեր Trillium Asset Management հեջ ֆոնդի ներկայացուցիչը։ Այժմ այդ գաղափարին կողմ են արտահայտվել նաև Ռոդ Այլենդի, Իլլինոյսի և Փենսիլվանիայի գանձապետարանները, ինչպես նաև Նյու Յորքի քաղաքային կենսաթոշակային ֆոնդի գլխավոր աուդիտոր Սքոթ Ստրինգերը։

Այնուամենայնիվ, ինչպես պարզաբանում է WSJ-ը՝ տվյալ կազմակերպությունների և պաշտոնական անձանց դիրքորոշումը Ցուկերբերգի և կազմակերպությունում նրա զբաղեցրած դիրքի վրա որևէ ազդեցություն չեն ունենա։ Facebook Inc.-ն ունի  A և B կարգի բաժնետոմսեր, ընդ որում՝ B կարգի բաժնետոմսերը կազմակերպությունում քվեի ուժը տասնապատկում են։ Քանի որ B կարգի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է  Ցուկերբերգին, նա ունի կազմակերպության քվեի  59,9%-ը։

Ըստ Reuters-ի տվյալների՝ Facebook-ի ներդրողների դժգոհությունները մեծ սկանդալներ են հրահրել, այդ թվում՝ սոցիալական կայքի միջոցով ԱՄՆ ընտրություններին միջամտելու և Cambridge Analytica ընկերության ձեռքում կայքի օգտատերերի անձնական տվյալների հայտնվելու շուրջ։

Ինչպես մանրամասնում է գործակալությունը՝ առաջարկը կներկայացվի բաժնետերերի քվեարկությանը 2019-ի մայիսին։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси