ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների ժամանակ Facebook-ը կարգելափակի ապատեղեկատվությունը

ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների ժամանակ Facebook-ը կարգելափակի ապատեղեկատվությունը

12:34 | 16.10.2018 | Facebook

Facebook ընկերությունն ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունների ժամանակ կարգելափակի քվեարկության կանոնների, վիճաբանությունների և երկար հերթերի մասին ոչ հավաստի տեղեկությունները, հաղորդում է Reuters գործակալությունը՝ ընկերության ներկայացուցչին հղումով:

Նշվում է, որ նման տեղեկատվական քաղաքականություն Facebook-ը մտադիր է վարել ընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում՝ հոկտեմբերին և նոյեմբերին:

Ենթադրվում է, որ այս քայլը կմեծացնի ընկերության ծախսերը, ինչպես նաև կարող է դառնալ գրաքննության համար մեղադրանքների պատճառ: Միևնույն ժամանակ ընտրական քարոզարշավը Facebook-ի խոցելի թեմաներից է, քանի որ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ սոցցանցը բազմաթիվ քննադատությունների է արժանացել օգտատերերի ապատեղեկատվությունն ու ոչ հավաստի տեղեկությունները հրապարակելու համար:

Պարբերականն ընդգծում է, որ շատերը հենց սա են համարել գործող նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակի պատճառը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси