ՀՀ կառավարությունը հստակ է արտահայտվել արտաքին քաղաքականության առնչությամբ. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ կառավարությունը հստակ է արտահայտվել արտաքին քաղաքականության առնչությամբ. Զոհրաբ Մնացականյան

18:40 | 15.10.2018 | Քաղաքականություն

ՀՀ նոր կառավարությունը շատ հստակ է եղել խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, որտեղ վերահաստատվել է ՀՀ արտաքին քաղաքականության շարունակականությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լյուքսեմբուրգում  Արեւելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում։

Խոսելով Լյուքսեմբուրգում հանդիպման մասին՝ Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը շեշտելու է ԵՄ–ի հետ հարաբերությունների առաջնահերթությունների կարեւորությունը, որոնք որոշվում են, ամենից առաջ,  Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնարար շրջանակներով. «Մենք, իհարկե, կխոսենք ՀՀ–ում այսօրվա իրավիճակի դինամիկայի մասին»,–հավելել է նա։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси