Չեմ բացառում, որ Փաշինյանին նորից կառաջադրեն ու կընտրեն` կանխելով ԱԺ ցրումը

Չեմ բացառում, որ Փաշինյանին նորից կառաջադրեն ու կընտրեն` կանխելով ԱԺ ցրումը

17:53 | 15.10.2018 | Քաղաքականություն

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը վստահ չէ, որ վարչապետի հրաժարականից հետո անակնկալներ չեն լինի: Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:

«Ես տագնապներ ունեմ, այսինքն` տագնապներ ասելով` նկատի ունեմ, որ չեմ բացառում, որ կարող են առաջադրել թեկնածու, և չգիտեմ` այդ դեպքում ինչ քվեարկություն կլինի, և չգիտեմ նույնիսկ, թե այս պահին խորհրդարանի` վարչապետի հետ պայմանավորված անձինք իսկապես իրենց ինչպես կպահեն, նույն կերպ ես չեմ բացառում, որ հենց առաջին նիստին հենց Նիկոլ Փաշինյանին նորից կառաջադրեն վարչապետ և քվեարկությամբ ընտրություն կկայացնեն` կանխելով Ազգային ժողովի ցրումն ու նոր ընտրությունն առհասարակ: Ես չգիտեմ, թե այս դեպքում ինչ է ծրագրավորում վարչապետը: Չկա այդ մասին որևէ գործնական խոսակցություն»,- ասել է նա:

Խառատյանը չի բացառել, որ դեռ երկար խոսակցություն կլինի, լրատվամիջոցներում հարցազրույցներ կլինեն այն մասին, որ դեկտեմբերի ընտրությունները բռնություն են քաղաքական որոշ կուսակցությունների վրա:

«Փաստն այն է, որ հեղափոխությունից հետո, հատկապես ԱԺ խմբակցություններ կազմող կուսակցությունների մի մասը, մասնավորապես, հիմա ամեն ինչ ավելի վերաբերում է ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին, իրենք, այնուամենայնիվ, չէին պատրաստվում այդքան արագ ընտրությունների և խորհրդարանի` այդքան արագ ցրման: Թե՛ իրենց հռետորաբանությունը, թե՛ իրենց վերջին մեկ ամսվա հայտարարությունները նրանց տագնապներն են ցույց տալիս»,- նշել է ազգագրագետը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси