Ժիրինովսկին առաջարկել է ռուսական նոր հրթիռներն անվանել իր պատվին

Ժիրինովսկին առաջարկել է ռուսական նոր հրթիռներն անվանել իր պատվին

17:00 | 15.10.2018 | Քաղաքականություն

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է ՌԴ նոր սպառազինության մի քանի անվանումներ, որը ապագայում կարող է «ցանկացած երկրի երկինքը թռիչքների համար փակել», այդ թվում՝ իր պատվին՝ «ՎՎԺ» (Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկի), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իհարկե, մենք արդեն ունենք գաղտնի սպառազինություն, որի պարամետրերը լայն հանրությանն անհայտ են: Ավելին՝ շուտով կհայտնվեն նոր հրթիռներ ու համակարգեր: Դրանք կկարողանան թռիչքների համար փակել ցանկացած երկրի երկինքը… Կամ հակառակը՝ Երկրի ցանկացած կետում անսպասելի հարված հասցնել՝ շրջանցելով օտար պաշտպանական համակարգերը»,- իր Telegram-ալիքում նշել է Ժիրինովսկին:

Քաղաքական գործիչը, սակայն, նշել է, որ այս մշակումներից որոշները դեռեւս միայն նախատիպ են եւ կոնկրետ անվանում չունեն:

«Ուստի, առիթից օգտվելով, ցանկանում եմ հիշեցնել, որ ես իմ տարբերակներն արդեն ուղարկել եմ Պաշտպանության նախարարություն, այդպիսի գերհզոր զենքի անվանումը պետք է թշնամիներին վախ ներշնչի: Դա կարող է լինել ոչ թե Ս-600 կամ Ս-700, այլ «Ջախջախում» կամ «Համաջախջախող», «Առանց գթի», «Շանթաբեր», «Մահվան հրեշտակ», «Հանուն մահվան», «Դժոխքի կարուսել», «Սատանայի ձայն» կամ «Հրե Գեհեն»: Հրթիռը կարելի է անվանել նաեւ ՎՎԺ: Ես արտասահմանում ամենահայտնի ռուս քաղաքական գործիչներից մեկն եմ եւ միշտ հանդես եմ գալիս Ռուսաստանի կոշտ արտաքին քաղաքականության օգտին, Եվրոպայի Խորհրդում լավ հիշում են իմ ելույթները, երբ մեկնում էի ԵԽԽՎ նիստերին, ուստի դա միանգամայն տեղին կլինի»,- հայտարարել է ՌԼԴԿ առաջնորդը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси