Ինչո՞վ է զբաղված Սննդամթերքի անվտանգության ծառայությունը:

Ինչո՞վ է զբաղված Սննդամթերքի անվտանգության ծառայությունը:

16:20 | 15.10.2018 | Քաղաքականություն

Ժամկետանց սննդամթերքի առկայությունը Հայկական շուկայում սպառողների իրավունքների ոտնահարում է և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թերացումը: Xnews.am կայքը բազմաթիվ բողոքներ է ստացել խանութներում մթերքի պիտանելիության ժամկետների խախտումներով վաճառվող սննդամթերքի վերաբերյալ: Այս դեպքում ահազանգողը Կոտայքի մարզի Բջնի գյուղի բնակիչներն էին: Նրանք Xnews.am -ին պատմեցին, որ երեկ երեկոյան երկու տարբեր խանութներից գնել են 2 բանկա խտացրած կաթ՝ մեկը եփած, մյուսը՝ սովորական, որոնց պիտանելիության ժամկետները անցած են եղել:

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Xnews.am  կայքը կապ հաստատեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանի հետ:

-Ինչո՞վ է զբաղվում ՍԱՊԾ-ն:

-Շատ գլոբալ հարց եք տվել դուք, մի քանի բառով էդ հարցին պատասխանել հնարավոր չէ:

-Ոլորտում վերահսկողություն իրականացնելն, արդյո՞ք, ՍԱՊԾ-ի գործառույթը չէ:

-Վերահսկողություն է իրականացնում «դաշտից պատառաքաղ» գաղափարի շրջանակներում, եթե սենց մի նախադասությամբ ասեմ:

-Այսինքն, Հանրապետության տարածքում գործող բոլոր խանութներում այդ վերահսկողությունն իրականացվու՞մ է:

-Այո, խանութներում, սննդի կետերում:

-Այդ դեպքում ինչու՞ է Կոտայքի մարզի Բջնի համայնքում ժամկետանց մթերք վաճառվում: ՍԱՊԾ-ը տեղյակ չէ՞այդ մասին: Արդյո՞ք դա Ձեր թերացումը չէ:

- Միգուցե դա թերացում է, որովհետև էդ խանութը… նայեք, «Ստուգումների մասին» օրենքով մենք պարզապես ստուգումներ անելու իրավունք չունենք: Խանութները կամ օբյեկտները, որոնք մտնում են մեր տարեկան ստուգումների ցանկում, դրանք մենք իրավունք ունենք ստուգելու: Այսինքն՝ եթե սպառողը կամ լրատվամիջոցը կամ հասարակական սեկտորից որևէ մեկը նկատում է որևէ խախտում, դիմում է մեզ գրավոր ձևով, էդ դեպքում մենք իրավունք ունենք գնանք և էնտեղ կատարենք դիտարկում, կամ եթե գրավոր դիմում են ներկայացնում, էդ դեպքում նաև ստուգում իրականացնելու իրավունք ենք ունենում: Էդ խանութը, ամենայն հավանականությամբ, մեր ստուգումների պլանի մեջ չի մտել, դրա համար այնտեղ ստուգում չի իրականացվել, չեմ բացառում, որ էդ խանութը նաև գրացված չլինի որևէ տեղ, չեմ բացառում, չգիտեմ՝ ինչի մասին եք դուք հիմա խոսում:

Փաստորեն, ՍԱՊԾ-ի թեժ գծին զանգահարելու դեպքում կառույցը մեկ օրվա ընթացքում կարող է դիտարկում կատարել սննդամթերքի մակնշման և պահմանման պայմանների վերաբերյալ: Ինչպես նշեց ՍԱՊԾ պետը, գրավոր դիմումի դեպքում էլ կարող են և տուգանել, և կասեցնել մթերքը:

Հուսանք, որ հեղափոխությունից հետո ՍԱՊԾ-ի նախկին գործելաոճը կփոխարինվի նոր ու պատասխանատու աշխատելաոճով և նրանք կսկսեն  ավելի պարտաճանաչորեն կատարել իրենց գործառույթներն ու ավելի հետևողական կլինեն խնդրի կարգավորման հարցում:

Լուսինե Փիլոյան

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси