Թուրք քննիչները Հաշքաջիի գործով մինչեւ օրվա վերջ զննություն կիրականացնեն Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում

Թուրք քննիչները Հաշքաջիի գործով մինչեւ օրվա վերջ զննություն կիրականացնեն Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում

16:07 | 15.10.2018 | Հասարակություն

Թուրք քննիչների խումբը, սպասվում է, որ երկուշաբթի մինչեւ օրվա ավարտ անհետացած սաուդցի լրագրող Հաշքաջիի գործով քննչական գործողություններ կիրականացնի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում, հայտնում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին։

Ենթադրվում է, որ մասնագետները զննությունը կանցկացնեն օրվա 2-րդ կեսին։ Էր Ռիադը թուրքական կողմին հյուպատոսարանում քննչական գործողությունների թույլտվություն է տվել դեռ հոկտեմբերի 9-ին։ Հոկտեմբերի 12-ին դիվանագիտական ներկայացուցչություն է այցելել Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների խումբը հետաքննությամբ զբաղվող թուրք քննիչների հետ կապի մեջ մտնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Սաուդցի լրագրող Հաշքաջին, ով 2017 թվականից Washington Post-ի մեկնաբան է, անհետացել է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելուց հետո։ Սաուդյան դիվանագետները պնդում են, որ լրագրողն անհետացել է հյուպատոսությունից դուրս գալուց հետո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Սաուդյան Արաբիան պետք է ապացուցի, որ լրագրողի անհետացման հետ կապ չունի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է բացահայտել սաուդցի ընդդիմադիր լրագրողի հետ կապված իրավիճակը, եւ եթե դրա հետեւում կանգնած է Էր Ռիադը, ապա «դաժան պատիժը» չի բացառվում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси