Փարիզում բեռնատարների վարորդներից գումարներ շորթող չեչենների 23 հոգանոց խումբ է ձերբակալվել

Փարիզում բեռնատարների վարորդներից գումարներ շորթող չեչենների 23 հոգանոց խումբ է ձերբակալվել

14:48 | 15.10.2018 | Հասարակություն

Ֆրանսիական ոստիկանությունը հայտնել է Փարիզում ծնունդով Չեչնիայից 23 մարդու ձերբակալության մասին, որոնք կասկածվում են դրամաշորթության համար, գրում էkorrespondent.net-ը:

Իրավապահների ունեցած տեղեկությունների համաձայն՝ նրանք 200-ական եվրո են պահանջել Արևելյան Եվրոպայից եկող բեռնատարների վարորդներից Փարիզ մուտք գործելու համար: Նրանք հիմնականում գումարներ են շորթել Մոլդովայից, Լեհաստանից ու Ուկրաինայից ժամանող բեռնատարների վարորդներից:

Հայտնի է, որ հանցավոր խումբն ամսական կարող էր նման ճանապարհով մինչև 200.000 եվրո ստանալ: 

Նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել հենց հերթական դրամաշորթության պահին, հանցագործների մոտից առգրավվել է խոշոր չափի կանխիկ գումար և զենք:

Հանցագործների՝ իսլամիստական կազմակերպությունների հետ հնարավոր կապերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси