Թրամփը մտադիր է եղել հետ կանչել Թուրքիայում գտնվող ամերիկացի դիվանագետներին, անգամ փակել դեսպանատունը

Թրամփը մտադիր է եղել հետ կանչել Թուրքիայում գտնվող ամերիկացի դիվանագետներին, անգամ փակել դեսպանատունը

14:38 | 15.10.2018 | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա օգոստոսի վերջին մտադիր է եղել հետ կանչել Թուրքիայում գտնվող ամերիկացի դիվանագետների ամբողջ աշխատակազմին՝ կապված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանքի հետ, հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով Պետքարտուղարությունում ու նախագահի վարչակազմում աղբյուրների: 

Հեռուստաալիքի հետ զրուցած Պետդեպի աշխատակիցը նշել է, որ ինչ-որ պահի իրենք վախենում էին թուրք-ամերիկյան հարաբերությունների իսպառ ընդհատումից:

Նշվում է, որ եթե նման որոշումն իսկապես կայացվեր՝ Թրամփը մտադիր էր առաջինը հետ կանչել Թուրքիայում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին, որը դեսպանի փոխարեն այդ երկրում գործում է 2017-ի հոկտեմբերից, երբ ԱՄՆ դեսպանը հետ կանչվեց Անկարայից Վաշինգտոն:

Ըստ աղբյուրի՝ Թրամփն անգամ մտադիր է եղել հետ կանչել դիվանագիտական առաքելության բոլոր աշխատակիցներին ու անգամ փակել ԱՄՆ դեսպանատունը:

Նշվում է նաև, որ նման գործելաոճին կտրուկ դեմ է արտահայտվել պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել տվյալ տեղեկությունը, իսկ Պետդեպը հերքել է նման ծրագրի առկայությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին քահանա Բրանսոնն ի վերջո ազատ է արձակվել ու վերադարձել հայրենիք: Մինչ այդ ԱՄՆ-ն լուրջ պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի դեմ՝ հոգևորականին ազատ արձակելու պահանջով:

Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են  միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով:

Ավելի ուշ հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси