Բունդեսթագի պատգամավորների թիմը ֆուտբոլային ընկերական հանդիպում է անցկացրել Թուրքիայից փախած լրագրողների հետ

Բունդեսթագի պատգամավորների թիմը ֆուտբոլային ընկերական հանդիպում է անցկացրել Թուրքիայից փախած լրագրողների հետ

11:13 | 15.10.2018 | Սպորտ

Գերմանիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ ֆուտբոլային ընկերական հանդիպում են անցկացրել բռնաճնշումների հետևանքով Թուրքիայից փախած լրագրողների հետ, գրում է թուրքական haber7 կայքը:

Իշխանամետ լրատվամիջոցը ֆուտբոլային հանդիպումն անվանել է սկանդալային, իսկ պատգամավորների հետ ֆուտբոլ խաղացած նախկին թուրքաբնակ լրագրողներին՝ «դավաճաններ»:

Հայտնի է, որ լրագրողների թիմում ընդգրկված է եղել նաև պոլսահայ լրագրող Հայկո Բաղդադը: Նրանց հետ խաղացած բոլոր պատգամավորների անունները հայտնի չեն, սակայն նշվում է, որ ֆուտբոլային խաղին մասնակցել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջեմ Օզդեմիրը:

Բունդեսթագի պատգամավորներից բաղկացած ֆուտբոլային թիմը տարեկան բազմաթիվ նման հանդիպումներ է ունենում, որոնք ունեն տարբեր նպատակներ, այդ թվում՝ դիվանագիտական:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси