Երեւանում, սեփական տան բակում, աստիճանավանդակների վրա գտել են 68-ամյա բնակչի դին

Երեւանում, սեփական տան բակում, աստիճանավանդակների վրա գտել են 68-ամյա բնակչի դին

10:31 | 15.10.2018 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 14-ին, ժամը 23:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խարբերդի ամառանոցների 10-րդ փողոցի թիվ 74/30 տան մոտակայքում գտնվող տներից մեկի բնակիչը ընկած է բակում եւ չի արձագանքում կանչերին եւ դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են դարպասի դուռը եւ բակում՝ աստիճանավանդակների վրա, հայտաբերվել Խ. Պ.-ի (ծնված 1950 թ.) դին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси