Գեղասահքի Գրան Պրի. Հայ պարային զույգի գեղեցիկ ելույթը հայկական երաժշտության ներքո

Գեղասահքի Գրան Պրի. Հայ պարային զույգի գեղեցիկ ելույթը հայկական երաժշտության ներքո

18:36 | 13.10.2018 | Սպորտ

Երևանում շարունակվող գեղասահքի պատանիների Գրան Պրիի մրցումային երրոդ օրը ասպարեզ են դուրս եկել պարային զույգերը, ովքեր հանդես են եկել ազատ ծրագրով:

Հայաստանը ներկայացնող Վիկտորիա Ազրոյան-Ալեքսանդր Սիրոշտան զույգը գեղեցիկ համար է ներկայացրել` հայկական մոտիվներով:

Ազատ ծրագրում մեր մասնակիցները 68,29 միավոր են վաստակել, իսկ կարճ ծրագրում` 46,55:

Արդյունքում, Հայաստանի ներկայացուցիչները 114,58 միավորով 14 զույգերի միջև պայքարում գրավել են 12-րդ հորիզոնականը:

Հաղթող է ճանաչվել Ռուսաստանը ներկայացնող Արինա Ուշակովա-Մաքսիմ Նեկրասով զույգը, ովքեր երկու ծրագրի արդյունքում 172.81 միավոր են վաստակել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси