Զարմանալի է, ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից․ Հայկ Մարության

Զարմանալի է, ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից․ Հայկ Մարության

17:05 | 13.10.2018 | Քաղաքականություն

5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից։ Այս մասին լրագրողներին ասաց Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։

«5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից, սա ինչ-որ տեղ զարմանալի է։ Էն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք մի թանկացրեք, իսկ հիմա որ չի թանկանում, դա արդեն օբյեկտիվ չէ։ Ինձ թվում է, որ նախկին իշխանությունները վախենում էին տրանսպորտի գինը բարձրացնել, որ նոր ալիք չբարձրանա բողոքի։ Բայց միգուցե գինը օբյեկտիվորեն բարձրացնելու տեղ կա։ Բայց շատ կարեւոր է, որ պետք է փոխվի տրանսպորտային միջոցները»,-ասաց նորընտիր քաղաքապետը։

Հայկ Մարությանը նշեց, որ երեւանցիների հետ միասին  պետք է որոշեն տրանսպորտի գինը բարձրացնեն, թե՝ ոչ հանրաքվեների միջոցով․ «Մենք պետք է ասենք, գիտեք տրանսպորտը փոխվեց, պետք է ինքնարժեքը բարձրանա, էսքան է լինելու, մենք ուզենք, թե չուզենք, դա կոստանտ թիվ է լինելու, մենք ուզենք, թե չուզենք։ Մենք պետք է որոշենք, ավել ենք տալու, ինչ-որ մի հարց լուծենք, թե չենք ուզում տանք, որ չլուծենք»։

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը տարիներ առաջ «100 դրամների» բողոքի ակցիաների ակտիվ մասնակից էր եւ միացել էր տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու դեմ բողոքողներին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси