Մարալիկում տեղի ունեցած միջադեպն անձամբ կազմակերպել էր Նիկոլ Փաշինյանը. «ԱդեկվաԴ»-ի հեղինակ

Մարալիկում տեղի ունեցած միջադեպն անձամբ կազմակերպել էր Նիկոլ Փաշինյանը. «ԱդեկվաԴ»-ի հեղինակ

15:55 | 12.10.2018 | Հասարակություն

Երեկ Մարալիկում տեղի ունեցած միջադեպի պատասխանատուն Նիկոլ Փաշինայնն է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ԱդեկվաԴ»–ի հեղինակ Նարեկ Մալյանը։

Հիշեցնենք, որ երեկ Մարալիկ քաղաքում մի քանի երիտասարդներ մոտեցել են «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Մալյանին, Արթուր Դանիելյանին եւ նրանց օպերատորին, նրանց հրավիրել քաղաքի հրապարակ, պնդել են, որ վերջիններս անջատեն ուղիղ եթերը, սպառնացել, սակայն միջադեպին միջամտել են ոստիկանները, որոնք հաղորդաշարի հեղինակներին եւ օպերատորին հրավիրել են ոստիկանության բաժանմունք։

Նարեկ Մալյանը պնդեց՝ իրենց վրա հարձակումը կազմակերպված էր եւ կազմակերպված էր իշխանական թեւից. «Երեկվա միջադեպի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Այս ամենը կազմակերպված էր անձամբ Նիկոլ Փաշինայնի կողմից, սակայն իրենց ցանկացած հունով չգնաց ամեն ինչ։ Իրանց ուզած հունը այն էր, որ եթե ծեծկռտուք տեղի ունենար, գնալու եւ նստելու էինք մենք»։

Նրանք, մասնավորապես, ներկայացրին իրենց՝ Մարալիկում գտնվելու պատճառը. «Մոտ 10 օր առաջ մեզ հենց Մարալիկ բնակիչներից  տեղեկացրին, որ արդեն մեկ ամիս է պարալիզացված է համայնքի աշխատանքը, համայնքապետարանն ընդհանրապես չի գործում։ Մոտ 15-20 հոգի գրավել է համայնքապետարանը։ Մեր վարչապետն առաջարկել է, որ համայնքապետարանը իր գործունեությունը տարբեր գյուղապետարաններում իրականացնի։ Համայնքապետարանի պարալիզացմամբ այնտեղ պարալիզացվել են այնպիսի ինստիտուտներ աշխատանքը, ինչպես նոտարի ինստիտուտն է, սոցապ ծառայությունն է։ Սա այդ 15-20 մարդու պատճառով, որոնց հետ դուք երեկ հնարավորությւոն ունեցաք մեր Live-ում տեսնել»,–նշեց Մալյանը՝ հավելելով՝ «մենք այս թեման լուսաբանեցինք «Ադեկվադ»–ի հաղորդմամբ, սակայն թեմայի թիրախը ոչ թե մարալիկցիներն են, այլ Նիկոլ Փաշինյանը, որն էլ այս սողոմոնյան որոշումը կայացրել էր»։

Մալյանը պնդեց՝ իրենց հետեւել են մինչ իրենք հանդիպում էին մարալիկցիների հետ, որոնք նրա խոսքով՝ շատ ադեկվատ մարդիկ էին, նույնը նա նշեց ոստիկանության աշխատակիցների մասին. «Մարալիկցիների հետ հանդիպման ընթացքում մեր օպերատորը նկատեց, որ մի քիչ հեռու մեզ 2 երիտասարդ տղամարդ հետեւում են, իսկ մի փողկապավոր հեռախոսով ինչ–որ ցուցումներ է տալիս։ Նկարահանումներից հետո մեզ մոտեցան 2 հոգի եւ վայրկյաններ անց մոտեցավ նաեւ 3-րդը, որը հետագայում պարզվեց տխրահռչակ Ուռուցյանն է։ Նրանք պահանջեցին հեռանալ Մարալիկից եւ ջնջել Մարալիկում տեսանկարահանածը։ Նրանք հայտարարեցինք, որ մենք հակահեղափոխականներ ենք, եւ ասացին, որ մեզ կուղեկցեն Մարալիկի հրապարակ, որտեղ 800 հոգի մեզ հետ հաշվեհարդար կտեսնի։ Ուզում եմ ասել, որ այս մարդիկ որեւէ առնչություն չունեն մարալիկցիների հետ, որովհետեւ մարալիկցիները կարգին ու ադեկվատ մարդիկ են»։

Մալյանը հայտնեց, որ քրեական գործ դեռ չի հարուցվել, բայց ենթադրեց, որ կհարուցվի։

Արթուր Դանիելյանն էլ հարցին, թե ինչ նպատակ կարող էր Փաշինյանը դրանով հետապնդել, ենթադրեց, որ նպատակը իրենց լռեցնելն է. «Ես ենթադրում եմ, որ դա արվել էր մեզ լռեցնելու համար։ Մեզ լռեցնելու լավագույն ձեւը կլիներ մեր վրա խուլիգանության հոդված բացելը»։

Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի արտահայտած աջակցությանը, Մալյանը նշեց, որ շնորհակալ է աջակցության համար, չնայած որոշ հատվածների հետ ինքը համաձայն չէ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси