Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում կմասնակցի բարեգործական միջոցառման

Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում կմասնակցի բարեգործական միջոցառման

15:47 | 12.10.2018 | Սպորտ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրավիրված է մասնացելու Հայ Բարեգործական Ընդհանուր Միության միջոցառմանը, որը կկայանա նոյեմբերի 3-ին, Լոնդոնում։

Կազմակերպությունն արժանին կմատուցի Մխիթարյանին՝ վերջին տարիներին Հայաստանում  կազմակերպած բազմաթիվ բարեգործական ակցիաների համար։ Դառնալով ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան՝ Մխիթարյանն ավելի շատ ուշադրություն է դարձնում երեխաներին ու նրանց խնդիրներին։

«Երեխաների ավելի բարեկեցիկ ապագայի համար մենք ենք պարտավոր մտածել՝ ստեղծելով կրթության նոր համալիրներ։ Ես փոքր տարիքից եմ հասկացել, որ պետք է սովորել, ձգտել ու երբեք չհանձնվել», – ասել է Մխիթարյանը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси