Երևանում ընթացող ՖՄԿ գագաթնաժողովում կառույցի գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն

Երևանում ընթացող ՖՄԿ գագաթնաժողովում կառույցի գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն

15:24 | 12.10.2018 | Քաղաքականություն

Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ժամանակ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն: 

Այս մասին հայտարարվեց Գագաթնաժողովի փակման նստաշրջանում:

Նշենք, որ Լուիզ Մուշիկիվաբոյի թեկնածությունն առաջադրել էր Աֆրիկյան պետությունների միությունը, նրան սատարում էր նաև Ֆրանսիան:

Հավելենք նաև, որ այդ հանգամանքը լուրջ քննադատությունների տեղիք էր տվել, քանի որ Ռուանդայի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին 2 տասնամյակում բավականին լարված են:

Ավելին, 2003թ. Ռուանդան երկրի երկրորդ պաշտոնական լեզու է հայտարարել անգլերենը: Հարաբերությունների սրման պատճառն այն էր, որ Ռուանդան մեղադրում էր Ֆրանսիային 1994 թ. երկրում իրականացված ցեղասպանության մեջ: Վերլուծաբանները գտնում էին, որ Մակրոնի և Կագամեի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ֆրանսիայի և Ռուանդայի հարաբերություններում նոր էջ բացելու փորձ է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси