Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսը՝ ուղիղ

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսը՝ ուղիղ

15:14 | 12.10.2018 | Քաղաքականություն

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսը։

Գագաթնաժողովը մեկնարկել է երեկ, այսօր գագաթնաժողովի երկրորդ օրն է:

Օրակարգով նախատեսված էր Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի զեկույցի ներկայացում, գլխավոր քարտուղարի զեկույցի և գագաթնաժողովի  թեմայի ընդհանուր քննարկում, հայտարարության, բանաձևերի և գագաթնաժողովի այլ փաստաթղթերի ընդունում, ասոցացված անդամների հայտարարություն և հաջորդ գագաթնաժողովի վայրի և ամսաթվի սահմանում:

Հիշեցնենք, որ գագաթնաժողովի այսօրվա նիստն անցկացվել է դռնփակ։

Այսօր հայտնի կդառնա նաև Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի անունը՝ լիիրավ անդամների դռնփակ նիստի ժամանակ՝ 1+0 ձևաչափով: Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մրցակցում են Կանադան ներկայացնող գործող քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси