Բաքուն Երևանին կոչ է անում «մասնակցել կառուցողական բանակցություններին»

Բաքուն Երևանին կոչ է անում «մասնակցել կառուցողական բանակցություններին»

14:10 | 12.10.2018 | Քաղաքականություն

«Եթե Հայաստանի ղեկավարությունը իրեն ժողովրդավար է համարում և խոսում խաղաղության մասին, այդ դեպքում նրանք պետք է գործեն ժողովրդավարական արժեքներին համապատասխան և պայմաններ ստեղծեն ադրբեջանական բնակչության՝ իրենց տները վերադառնալու համար, ինչպես նաև դուրս բերեն զորքը Ադրբեջանի օկուպացված տարածքներից», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երկրի դիվանագիտական գերատեսչությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել «մասնակցել կառուցողական բանակցություններին՝ ուղղված հակամարտությունը հնարավորինս արագ խաղաղ ճանապարհով կարգավորելուն և կարճ ժամկետներում Ադրբեջանի օկուպացված տարածքները ազատագրելուն»:

«Քանի դեռ այդ ամենը չի արվել, Հայաստանի ղեկավարության՝ խաղաղ բանակցությունների առաջմղման մասին բոլոր հայտարարությունները մնում են պարզապես բառեր», - պնդել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси