Յուրացրել են 3 հազար դոլարի իրեր. մի խումբ վրաստանցի խաղաղապահներ մեղադրվում են գողության համար

Յուրացրել են 3 հազար դոլարի իրեր. մի խումբ վրաստանցի խաղաղապահներ մեղադրվում են գողության համար

13:35 | 12.10.2018 | Հասարակություն

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրաստանցի 9 զինծառայողի նկատմամբ սույն թվականի հուլիսին Բագրամ ավիաբազայի առևտրի կետից գողություն անելու փաստով մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես գրում է aliq.ge-ն, Թբիլիսիի քաղաքային դատարանը գործը քննել է հոկտեմբերի 10-ին՝ խափանման միջոց  կալանքը փոխելով 3 հազարական լարի գրավի դիմաց: Ռազմական ոստիկանության դեպարտամենտում հետաքննությունն ընթանում է ամերիկյան կողմի տրամադրած նյութերի հիման վրա:

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ, պարզվել է, որ խաղաղարար առաքելության գումարտակներից մեկի 5 զինծառայողներ ազատ ժամանակ մուտք են գործել PX ցանցի խանութներից մեկը՝  յուրացնելով 2 952.29 դոլար արժողությամբ իրեր: Նույն օրը, ինչպես տեղեկացնում է գերատեսչությունը, նշված անձինք նույն բրիգադի 4 այլ զինծառայողների հետ նույն խանութից հափշտակել են 3599.60 դոլար արժողությամբ իրեր:

Նախարարության փոխանցմամբ, զինծառայողներին ներկայացված մեղադրանքը (Վրաստանի ՔՕ-ի 177-րդ հոդվածի երկրորդ կետի «Ա» ենթակետ և երրորդ կետի «Ա» ենթակետ) նախատեսում է 4-7 տարվա ազատազրկում: Հետաքննությունը շարունակվում է:

«Վրացական կոնտինգենտի համար այս եզակի դեպքը ցավալի է: Այն ցավով է ընկալվել ինչպես պաշտպանության նախարարության և Վրաստանի Զինված ուժերի, այնպես էլ Աֆղանստանում գտնվող վրացական առաքելության ղեկավարության և անձնակազմի կողմից»,- ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси