Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Տոգոյի ԱԳ նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Տոգոյի ԱԳ նախարարի հետ

13:19 | 12.10.2018 | Քաղաքականություն

Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Տոգոյի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Դյուսսեյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր բնագավառներում առավել սերտ համագործակցություն ծավալելու հեռանկարները, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման և այդ ուղղությամբ տարածաշրջանային փոխգործակցություն ծավալելու հեռանկարներին:

ԱԳ նախարարները կարևորել են փոխգործակցության բազմակողմ ձևաչափերը, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը՝ երկկողմ և բազմակողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացող հարցերի առնչությամբ սերտ համագործակցության ծավալման համար:

Զոհրաբ Մնացականյանը և Ռոբերտ Դյուսսեյը մտքեր են փոխանակել նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքների և օրակարգի հարցերի շուրջ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси