Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է համարում

Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է համարում

12:57 | 12.10.2018 | Քաղաքականություն

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարևորում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում քննարկվող բոլոր հարցերը: Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, որում ամփոփել է Երևանում մեկնարկած գագաթնաժողովի առաջին օրը:

«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ֆրանսախոս ժողովրդի համար կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է, և անշուշտ այն առաջնահերթությունը, որոնց շուրջ մենք աշխատում ենք այստեղ՝ Երևանում, կարևոր են ամենուր: Ահա առաջին օրվա ակնարկը»,-գրել է Ջասթին Թրյուդոն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси