ԱՄՆ-ի հետ Չինաստանի առեւտրային հաշվեկշռի սալդոն սեպտեմբերին հասել է մինչեւ ռեկորդային՝ 34,1 մլրդ դոլարի

ԱՄՆ-ի հետ Չինաստանի առեւտրային հաշվեկշռի սալդոն սեպտեմբերին հասել է մինչեւ ռեկորդային՝ 34,1 մլրդ դոլարի

12:30 | 12.10.2018 | Հասարակություն

ԱՄՆ-ի հետ Չինաստանի առեւտրային հաշվեկշռի սալդոն սեպտեմբերին հասել է մինչեւ ռեկորդային՝ 34,1 մլրդ դոլարի՝ կապված ամերիկյան շուկա արտահանման ավելի քան 13 տոկոսով աճի հետ, փոխանցում է AP-ն:

Ընդ որում՝ Չինաստան ամերիկյան ապրանքների ներմուծումն անցյալ տարվա համեմատությամբ 9 տոկոսով նվազել է:

Չինաստանի համաշխարհային արտահանումն ընդհանուր աճել է 14,5 տոկոսով՝ 2017 թվականի համեմատությամբ եւ 12,2 տոկոսով՝ օգոստոսի համեմատությամբ:

Վաշինգթոնն ու Պեկինը միլիարդավոր դոլարի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացրել են՝ Չինաստանի առեւտրային քաղաքականությունից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտած դժգոհությունից հետո:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси