«Մեր լավ ընկերների հետ». Փաշինյանը սելֆիներ է հրապարակել Մակրոնի, Թրյուդոյի եւ այլ հյուրերի հետ

«Մեր լավ ընկերների հետ». Փաշինյանը սելֆիներ է հրապարակել Մակրոնի, Թրյուդոյի եւ այլ հյուրերի հետ

12:15 | 12.10.2018 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում սելֆիներ է հրապարակել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասնակից բարձրաստիճան հյուրերի հետ։

Վարչապետը լուսանկարվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մոնակոյի արքայազն Ալբերտի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի, նրա ամուսնու՝ Ժան Դանիելի , Չադի նախագահ Իդրիս Դիբիի եւ նրա կնոջ հետ։

Մակրոնի եւ նրա կնոջ Բրիջիթ Մակրոնի հետ արված սելֆին վարչապետը մեկնաբանել է «Մեր լավ ընկերների հետ»։

Նշենք, որ երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси