Երևանում 28 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել. Կան վիրավորներ

Երևանում 28 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել. Կան վիրավորներ

12:09 | 12.10.2018 | Պատահարներ

Երևանում, հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Touareg մակնիշի և թիվ 28 երթուղին սպասարկող ГАЗ 32213 մակնիշի ավտոմեքենաները, փոխանցում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի, բախման հետևանքով Volkswagen Touareg-ը կողաշրջվել է: Վթարի հետևաքով էլ 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վիրավորներից մի քանիսն էլ ավտոմեքենաներից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ ոստիկանության աշխատակիցների օգնությամբ: Նշվում է, որ ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси