Թուրքական ծառայություններն ունեն կորած սաուդացի լրագրողի սպանությունն ապացուցող ձայնագրություններն ու փոխանցել են դրանք ԱՄՆ-ին. The Washington Post

Թուրքական ծառայություններն ունեն կորած սաուդացի լրագրողի սպանությունն ապացուցող ձայնագրություններն ու փոխանցել են դրանք ԱՄՆ-ին. The Washington Post

11:47 | 12.10.2018 | Հասարակություն

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաաշկղիջիի սպանությունն ապացուցող ձայնագրությունները թուրքական իշխանությունների ձեռքում են, Անկարան այդ մասին տեղյակ է պահել ԱՄՆ-ին, գրում է The Washington Post-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ թուրքական ոստիկանության ու հետախուզության պաշտոնյաները հայտնել են իրենց, որ առկա ձայնագրություններից պարզ լսելի է այն ամենը, ինչ տեղի է ունեցել լրագրողի՝ հյուպատոսության շենք մտնելուց հետո:

Աղբյուրը պնդում է, որ Խաաշկղիջին հյուպատոսարանի ներսում անմիջապես ձերբակալվել, հարցաքննվել ու կտտանքների է ենթարկվել: Նրան սպանել են ու մասնատել մարմինը: The Washington Post-ի գաղտնի զրուցակիցը նշել է, որ իրենց ձեռքի տակ եղած նյութերն ուղղակի ահասարսուռ են:

Նշվում է, սակայն, որ այդ ձայնագրությունները հրապարակելու հարցում թուրքական կողմը մի փոքր զգուշավոր է, քանի որ դրանք բացահայտ քննությանը տրամադրելու դեպքում պարզ կդառնա, թե ինչպես են թուրքական ծառայությունները գաղտնալսում իրենց երկրի տարածքում գտնվող օտարերկրյա լրագրողներին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси